Ս.Լավրովը հանդիպել է սիրիացի բարձրաստիճան հոգևորականների պատվիրակության հետ

//Ս.Լավրովը հանդիպել է սիրիացի բարձրաստիճան հոգևորականների պատվիրակության հետ

Ս.Լավրովը հանդիպել է սիրիացի բարձրաստիճան հոգևորականների պատվիրակության հետ

Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Սիրիա-յակովիտյան եկեղեցու պատրիարք Մար Իգնատիոս Եփրեմ II-ի գլխավորած պատվիրակության  հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել էր Սիրիայում տիրող իրավիճակը: Լավրովը հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում անհրաժեշտ է թույլ չտալ կրոնական հողի վրա հնարավոր պառակտումը: << Մենք մեծ նշանակություն ենք տալիս տարբեր  կրոնների հետևորդների  միջև երկխոսությանը, անհրաժեշտ է բոլոր միջոցները ձեռք առնել, որպեսզի այդ տարածաշրջանում կանխենք կրոնական  հողի վրա հնարավոր պառակտումը: Սիրիայի իրավիճակը խիստ մտահոգող է, մեզ հարազատ Սիրիայի ժողովուրդը տառապում է: Սակայն վտանգավոր իրավիճակում են նաև Լիբիան, Եմենը, Իրաքը>>-ասել էր նախարարը: Նրա խոսքով`<< Իսլամական պետություն>>, << Ան Նուսրայի ճակատ>> և այլ խմբավորումների կատարած դաժանությունների և բարբարոսությունների  արդյունքում տուժում են բոլոր կրոնների հետևորդները: <<Մենք խիստ մտահոգ ենք  Մերձավոր Արևելքի քրիստոնյաների վիճակի համար: Մերձավոր Արևելքը  քրիստոնեության բնօրրանն է, քրիստոնյաները այդ հողում ապրել են  երկու հազար տարուց ավելի: Անհրաժեշտ է ամեն բան անել պահպանելու և թույլ չտալ խախտվելու  այդ տարածաշրջանի քաղաքակրթությունը:  

By | 2015-11-12T13:53:21+00:00 November 12th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն