Ռուսաստանը և Վատիկանը միասին կպաշտպանեն հավատացյալների իրավունքները և ընտանեկան արժեքները

//Ռուսաստանը և Վատիկանը միասին կպաշտպանեն հավատացյալների իրավունքները և ընտանեկան արժեքները

Ռուսաստանը և Վատիկանը միասին կպաշտպանեն հավատացյալների իրավունքները և ընտանեկան արժեքները

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ` Ռուսաստանը և Վատիկանը  պայմանավորվել են  հումանիտար-իրավապաշտպան ոլորտում  համագործակցելու վերաբերյալ:Համաձայնությունը ձեռք է բերվել  Արտգործնախարարության  մարդու իրավունքների, դեմոկրատիայի և օրենքի գերակայության հարցերով լիազոր ներկայացուցիչ   Կոնստանտին Դոլգովի և  Վատիկանի  պետությունների հետ փոխհարաբերությունների քարտուղարության  ղեկավար Պոլ Գալահերի հանդիպման ժամանակ: Զրույցի ընթացքում  երկու կողմերն էլ խոր մտահոգություն են հայտնել  Մերձավոր Արևելքում և Հյուսիսային  Աֆրիկայում կրոնական հողի վրա կատարվող  հալածանքների առնչությամբ: Համաձայնություն է ձեռք բերվել  ավելի ակտիվացնել համատեղ ջանքերը  կրոնի ազատության իրավունքի խախտումների դեմ պայքարում:<<Երկու կողմերն էլ շեշտել են  աշխարհում ավանդական` մասնավորապես ընտանեկան արժեքների ամրապնդմանը ուղղված համատեղ աշխատանքները  շարունակելու անհրաժեշտության մասին >>- տեղեկացնում է Արտաքին գործերի նախարարության  պաշտոնական կայքը:

By | 2015-12-11T12:08:14+00:00 December 11th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն