Ռուսաստանում սկսել է գործել <<Կանայք հանուն կյանքի>>  առաջին իրավապաշտպան կազմակերպությունը

//Ռուսաստանում սկսել է գործել <<Կանայք հանուն կյանքի>>  առաջին իրավապաշտպան կազմակերպությունը

Ռուսաստանում սկսել է գործել <<Կանայք հանուն կյանքի>>  առաջին իրավապաշտպան կազմակերպությունը

Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում իր գործունեությունն է սկսել  <<Կանայք հանուն կյանքի>> իրավապաշտպան  կազմակերպությունը: Դա  հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքարի  և մայրության պաշտպանության  կանանց առաջին շարժումն  է Ռուսաստանում: << Կազմակերպության նպատակն է  կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությունը, կյանքի իրավունքը, հղիության արհեստական ընդհատումների  լիակատար  արգելումը  և մայրության      սոցիալապես  արժանավայել  պաշտպանությունը>>-ասված է կազմակերպության  հայտարարությունում: Կանանց այս շարժումը   ցույցեր է կազմակերպելու,  անցկացնելու է  գիտա-մեթոդական և լուսավորչական  աշխատանքներ, օգնություն է տրամադրելու կյանքի դժվարին պայմաններում հայտնված կանանց, հոգեբանական աջակցություն է ցուցաբերելու, անվճար իրավաբանական  օգնություն է տրամադրելու , պայքարելու է բուժական այն հաստատությունների դեմ, որոնցում  գաղտնի իրականացվում են  հղիության արհեստական ընդհատումներ: <<Կանայք հանուն կյանքի>> շարժումը դառնալու է  կանանց  հասարակական և իրավապաշտպան ամենախոշոր կազմակերպությունը Արևելյան Եվրոպայում:

By | 2016-02-18T14:43:44+00:00 February 18th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն