<<Ռուսաստանի հրեական համայնքների դաշնությունը>> և  <<Հրեական ազգային –մշակութային դաշնային ինքնավարությունը>> պայմանավորվել են  միասին զարգացնել հրեաների կրթությունը  և աջակցել  հրեական համայնքներին: <<Կողմերը պարտավորվում են համատեղել ջանքերը Ռուսաստանի հրեական բնակչության շրջանում  կուլտուրայի, կրթության, լուսավորության և հրեական ինքնագիտակցության մակարդակը  բարձրացնելու  համար>>-ասված է  փաստաթղթում, որը ստորագրել են երկու կազմակերպությունների ղեկավարները` Ալեքսանդր Բորոդան և Վլադիմիր Շտերնֆելդը: Այս համաձայնագիրը նպատակ ունի  հանրամատչելի դարձնել  հրեական մշակույթը, համատեղ ուսումնասիրել հրեաների պատմությունը, միասին վարել լրատվական  հրատարակչական գործունեություն, իրավաբանական օգնություն տրամադրել հրեական համայնքներին: <<Հուսով ենք, որ մեր միասնական աշխատանքը  օգտակար կլինի  հրեա   բնակչության համար` կհզորանա   ազգային ինքնագիտակցությունը, յուրաքանչյուր հրեա ընտանիքում  խնամքով կպահեն  ազգային ավանդույթները և մշակույթը>>-ասել էր Ա. Բորոդան:  Հրեական այս երկու խոշոր կազմակերպությունների  համագործակցությունը  երկու նպատակ ունի`  աջակցել և զարգացնել  հրեական համայնքների կյանքը և  երիտասարդությանը դաստիարակել  հայրենասիրության ոգով: Նշենք, որ այդ կազմակերպությունները համատեղ իրականացնում են բազմաթիվ հումանիտար և լուսավորական նախագծեր: <<Ռուսաստանի հրեական համայնքների դաշնությունը>>  միավորում է ավելի քան 115 սինագոգեր  և հասարակական կենտրոններ Ռուսաստանի 178 քաղաքներում: Իսկ <<Հրեական ազգային –մշակութային դաշնային ինքնավարությունը>> գործում է երկրի 50-ից ավելի շրջաններում: