Ռուսաստանի կրոնական առաջնորդները կողմ են Սիրիային  ռազմական օգնություն ցույց տալուն

//Ռուսաստանի կրոնական առաջնորդները կողմ են Սիրիային  ռազմական օգնություն ցույց տալուն

Ռուսաստանի կրոնական առաջնորդները կողմ են Սիրիային  ռազմական օգնություն ցույց տալուն

Ռուսաստանի  կրոնական առաջնորդները  ողջունել են  Սիրիայում <<Իսլամական պետության>>  դեմ պայքարելու համար   երկրի ռազմաօդային ուժերը  օգտագործելու վերաբերյալ Ռուսաստանի կառավարության ընդունած որոշումը: Այս առնչությամբ Ռուսաստանի Միջկրոնական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.<<Ռուսաստանի ավանդական կրոնական  համայնքները ըմբռնումով են մոտեցել Սիրիայի բնալչությանը ահաբեկչական սպառնալիքից  պաշտպանելու և Սիրիայի բանակին աջակցելու  համար Ռուսաստանի  զինված ուժերը  օգտագործելու  վերաբերյալ  կառավարության ընդունած որոշմանը>>: Փաստաթղթում ասված է նաև.<< Թող Ռուսաստանի օգնությունը սիրիացի ժողովրդին ազատի ահաբեկչության սպառնալիքից և արագացնի խաղաղ կյանքի վերականգնումը տարբեր ազգային, կրոնական խմբերի միջև  երկխոսության  և համաձայնության  հասնելու  ճանապարհով>>-ասված  է հայտարարության մեջ: Նշենք, որ Միջկրոնական խորհուրդը Ռուսաստանում ստեղծվել է 1998 թվականին: Խորհրդի կազմում են  ուղղափառ, մուսուլման, հրեական և բուդդայական  համայնքների  առաջնորդները: Խորհրդի պատվավոր նախագահը Պատրիարք Կիրիլն է:

By | 2015-10-01T15:25:09+00:00 October 1st, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն