Ռուս ուղղափառ եկեղեցին և Բիլլի Գրեհեմի անվան  ավետարանական ասոցիացիան  միջազգային կոնֆերանս  են կազմակերպելու

//Ռուս ուղղափառ եկեղեցին և Բիլլի Գրեհեմի անվան  ավետարանական ասոցիացիան  միջազգային կոնֆերանս  են կազմակերպելու

Ռուս ուղղափառ եկեղեցին և Բիլլի Գրեհեմի անվան  ավետարանական ասոցիացիան  ծրագրել են  միջազգային կոնֆերանս կազմակերպել, որում  քննարկելու են  քրիստոնյաների հալածանքների  խնդիրը: Մամուլի ասուլիսի ժամանակ համատեղ նախագծի մասին պատմել է  ասոցիացիայի նախագահ Ֆրանկլին Գրեհեմը, ով աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում: Նրա խոսքով` Պատրիարք Կիրիլի և  Մոսկվայի Սինոդի  արտաքին կապերի բաժնի ղեկավար, միտրոպոլիտ  Իլարիոնի հետ  հանդիպման ժամանակ  պայմանավորվել են  առաջիկա  մեկ տարվա ընթացքում  կազմակերպել միջազգային այդ  կոնֆերանսը:  <<Մենք հրավիրելու ենք եկեղեցական ավելի քան 1000 առաջնորդների ամբողջ աշխարհից>>-ասել էր Ֆ. Գրեհեմը: Նա իր խոր մտահոգությունն էր հայտնել  Մերձավոր Արևելքի քրիստոնյաների վիճակի վերաբերյալ.<<Վերջին տաս տարիների ընթացքում Իրաքում քրիստոնյաների թիվը ավելի քան մեկ միլիոնից դարձել է 300 հազար: Առաջիկա հինգ տարիների ընթացքում քրիստոնեությունը կարող է անհետանալ Մերձավոր Արևելքում>>-նշել էր Ֆ. Գրեհեմը: Նա բարձր է գնահատել Ռուս ուղղափառ եկեղեցու գործունեությունը.<<Բարոյականության պաշտպանության հարցում  Ռուս եկեղեցու հզոր ձայնը շատ կարևոր է  աշխարհի համար>>- եզրափակել էր Գրեհեմը:  Քրիստոնեությունը քարոզելու  խոչընդոտների վերաբերյալ հարցին  նա պատասխանել էր, որ արգելքները գլխավորապես  հանդիպում են մուսուլմանական երկրներում: <<Մենք ապրում ենք ինտերնետի դարում, որի միջոցով կարող ենք Ավետարանը հասցնել  այն երկրները, ուր չենք կարող գնալ: Այդ երկրներում մեծ թվով մարդիկ են հետաքրքրվում քրիստոնեությամբ  և դառնում քրիստոնյա>>-եզրափակել էր Ֆ. Գրեհեմը: Նշենք, որ Ֆրանկլինի հայրը` համաշխարհային հայտնի ավետարանիչ Բիլլի Գրեհեմը  բազմիցս այցելել էր Խորհրդային Միություն և Ռուսաստան, ջերմ հարաբերություններ էր հաստատել  Ռուս ուղղափառ եկեղեցու հետ:  Բիլլի Գրեհեմը  ԱՄՆ-ի  հինգ նախագահների  հոգևոր խորհրդականն էր:

By | 2015-11-02T13:32:23+00:00 November 2nd, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն

9 − seven =