Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը  Ռուս եկեղեցու առջև խնդիր է դրել  ակտիվորեն մասնակցել  ազատազրկման վայրերից վերադարձած անձանց հասարակությանը ադապտացվելու գործում: Ելույթ ունենալով Բարձրագույն եկեղեցական  խորհրդի նիստում   Պատրիարքը հայտարարել էր.<< Հայտնի է, թե ինչպիսի օտարացմամբ է  հասարակությունը դիմավորում  կալանավայրերից վերադարձած մարդկանց: Եկեղեցին պետք է օգնի նրանց: Նախկին կալանավորների սոցիալական   վերականգման աշխատանքները պետք է կատարվեն  թեմական և համայնքային մակարդակներում>>:  Պատրիարք Կիրիլը Սինոդի  բանտերի ծառայության բաժնին կարգադրել է  այդ աշխատանքը ճիշտ կազմակերպելու համար ծրագիր մշակել հոգևորականության և հավատացյալների համար: Ռուս եկեղեցու առաջնորդը նշել էր, որ եկեղեցում արդեն ստեղծվել է  բանտարկյալների նկատմամբ հովվական հոգատարության ծառայություն, ազատազրկման բազմաթիվ  վայրերում   բացվել են  մատուռներ, աղոթքի սենյակներ և դրանց թիվը մեծանում է: << Մենք պետք է պարզորոշ գիտակցենք, որ  բանտարկյալները մեր համայնքն են, նրանք վտարանդիներ չեն: Նրանք եկեղեցուց հեռացված չեն:  Նրանք ժամանակավորապես հեռացվել են հասարակությունից, սակայն եկեղեցուց նրանց չեն հեռացրել>>-շեշտել էր Պատրիարք Կիրիլը: