Ռումինացիները դեմ են Թուրքիայի նախագահի ծրագրին

//Ռումինացիները դեմ են Թուրքիայի նախագահի ծրագրին

Ռումինացիները դեմ են Թուրքիայի նախագահի ծրագրին

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում բողոքի ակցիաներ են անցկացվում Թուրքիայի նախագահ  Էրդողանի  քաղաքում մզկիթ կառուցելու ծրագրի դեմ: Նախագահական պալատի մոտ հավաքված մարդիկ   Թուրքիայի  նախագահին մեղադրում էին  ահաբեկիչներին աջակցելու և Ռումինիան  իսլամացնելու փորձերի համար: Ակցիայի մասնակիցները պահանջում էին ոչ միայն մզկիթի շինարարության մերժում, այլ նաև  Թուրքիայի նախագահի հետ բոլոր հարաբերությունների դադարեցում, հակառակ դեպքում կպահանջեն նախագահի հրաժարականը: Այս մասին տեղեկացնում են ռումինական լրատվամիջոցները: Բուխարեստի բնակիչները մտահոգված են, որ մզկիթը  կդառնա արմատական իսլամիստների  կենտրոն, որտեղ կարող են երիտասարդներին հավաքագրել`  միանալու տխրահռչակ << Իսլամական պետություն>> խմբավորմանը: Ռումինացիների կարծիքով Էրդողանը  կրոնը օգտագործում է  իր անձնական  նպատակներին հասնելու համար: Մասնակիցներից ոմանք սաղմոսներ էին երգում, սրբապատկերներ տանում: Իսկ  մի խումբ բնակիչներ  Բուխարեստի գլխավոր ճանապարհների հարևանությամբ դրել են ավելի քան 500 փայտե խաչեր, որոնք պետք է հիշեցնեն  Ռումինիայի քրիստոնեական արմատների մասին: Նշենք, որ ներկայումս մզկիթի կառուցման հարցը քննարկվում է Ռումինիայի իշխանությունների հետ:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն