Fides-ի համաձայն` բռությունների աճի  և խտրական վերաբերմունքի պատճառով  տասնյակ հազարավոր քրիստոնյաներ են հեռանում Պակիստանից: Լահորի եպիսկոպոս Ալեքսանդր Ջոն Մալիկի   խոսքով  վերջին տարիներին մեծացել է քրիստոնյաների դեմ կատարվող հանցագործությունների թիվը: << Հալածանքների և խտրական վերաբերմունքի պատճառով  ավելի քան 100 հազար քրիստոնյաներ են  հեռացել երկրից և ներկայումս գտնվում են Թայլանդի, Շրի Լանկայի, Մալազիայի, և Ֆիլիպինների ՄԱԿ-ի փախստականների ճամբարներում: Աստվածանարգության օրենքի  և անհանդուրժողականության  հետևանքով պակիստանցի քրիստոնյաները հանդիպում են  դաժան վերաբերմունքի և մուսուլմանների և պետության կողմից>>-հայտարարել էր եպսիկոպոս Մալիկը: Նրա խոսքով աստվածանարգության կեղծ մեղադրանքվ ձերբակալում են քրիստոնյաներին: Հարձակման են ենթարկվում քրիստոնեական ամբոջ թաղամասեր, բնակիչներին դաժան ծեծի են ենթարկում կամ սպանում: Եպիսկոպոսը նշել էր նաև, որ  հարյուրավոր երիտասարդ քրիստոնյա աղջիկների են առևանգում: Նրանց ստիպում են իսլամ ընդունել և ամուսնացնում են մուսուլմանների  հետ: << Շատ հաճախ կրոնական փոքրամասնությունների համար անհնար է  արդարություն գտնել դատարաններում, քաղաքային իշխանություններում:  Պակիստանում բնակվող  6 միլիոն քրիստոնյաները գտնվում են շատ խոցելի վիճակում: Ուստի մարդիկ նախընտրում են փախստական դառնալ և հեռանում են  երկրից>>-եզրափակել էր եպիսկոպոս Մալիկը:    Եպիսկոպոսի հայտարարության հետ համաձայնել է Պակիստանի կրոնի հարցերով նախարարը: Նրա խոսքով երկրից քրիստոնյաների հեռանալը ճգնաժամ է, որը վերաբերում է բոլոր պակիստանցիներին: Նախարարը  նշել էր, որ իշխանությունները փորձում են լուծում տալ այդ խնդրին: