Քրիստոնյաները և մուսուլմանները պաշտպանում են Սիրիայի Սասադ քաղաքը

Գլխավոր/Նորություններ/Քրիստոնյաները և մուսուլմանները պաշտպանում են Սիրիայի Սասադ քաղաքը

Քրիստոնյաները և մուսուլմանները պաշտպանում են Սիրիայի Սասադ քաղաքը

Քրիստոնյաները և մուսուլմանները միասին իսլամիստ գրոհայիններից պաշտպանում են Սիրիայի Սասադ  քաղաքը, որը գտնվում է Հոմսի և Դամասկոսի միջև և ռազմավարական կարևոր նշանակություն ունի սիրիական բանակի  համար: Բացի դա Սասադը  Սիրիայում համարվում է քրիստոնեության կենտրոնը: Նրա բնակիչները մինչ օրս խոսում են արամերեն լեզվով:Քաղաքը Զեդադ անվամբ  հիշատակված է Աստվածաշնչի Թվոց և Եզեկիելի մարգարեության գրքերում:  Երկու տարի առաջ Սասադ քաղաքը գրավել էին  <<Իսլամական պետություն>> խմբավորման գրոհայինները: Բնակչության մեծ մասը հեռացել էր քաղաքից: 15 հազար բնակչությունից քաղաքում մնացել էր երկու հազարը: Սիրիական բանակը քաղաքը  հետ էր գրավել, սակայն ներկայումս իսլամիստ գրոհայինները դարձյալ պաշարել են  Սասադը: Անտիոքի և համայն Արևելքի  Ուղղափառ եկեղեցու  առաջնորդ  Մար Իգնատիոս Աֆրեմ Քարիմը հաստատել է, որ քաղաքը դարձյալ պաշարման մեջ է: Նրա խոսքով   Սիրիայի տարբեր շրջաններից բազմաթիվ  քրիստոնյաներ և մուսուլմաններ են եկել պաշտպանելու քաղաքը:  << Քաղաքը մեզ համար շատ կարևոր է: Սա Աստվածաշնչում հիշատակված վայր է և  խորհրդանշական  է սիրիացիների համար: Թույլ չենք տա իսլամիստներին մեկ անգամ ևս գրավել քաղաքը: Սա մեր հայրենիքն է  և մնալու ենք այստեղ: Եթե պետք է զոհվենք, ապա կզոհվենք  պաշտպանելով քաղաքը: Չենք պատրաստվում փախչել>>-ասել էր Պատրիարքը AINA գործակալությանը տված հարցազրույցում: