Քրիստոնյա դատավորին հեռացրել են աշխատանքից

//Քրիստոնյա դատավորին հեռացրել են աշխատանքից

Քրիստոնյա դատավորին հեռացրել են աշխատանքից

Christian today-ի տեղեկացմամբ` Մեծ Բրիտանիայում քրիստոնյա դատավոր Ռիչարդ Փեյջին հեռացրել են պաշտոնից այն բանից հետո, երբ BBC-ի եթերում նա  բացասաբար էր  արտահայտվել   միասեռ զույգերի կողմից երեխաների որդեգրման վերաբերյալ: <<Ես իմ պարտքն եմ համարում վարվել այնպես, ինչը ավելի օգտակար կլինի  երեխայի համար: Կարծում եմ, որ  ավելի լավ կլինի, որ երեխաները  դաստիարակվեն  տղամարդու և կնոջ կողմից, այսինքն հոր և մոր>>-հայտարարել էր դատավորը: Դրանից հետո  մինչդատական հետաքննությունների վարչության դատավորները   հայտարարեցին, որ Ռիչարդ Փեյջը  անաչառ չի եղել և որ նա  գտնվել է կրոնական հայացքների ազդեցության տակ, այլ ոչ թե  ապացույցների:  Նրանց կարծիքով դատավորը  պետք է հեռացվի  պաշտոնից: Քրիստոնեական իրավաբանական կենտրոնից Ռիչարդ Փեյջի փաստաբանները  դատավորների ընդունած որոշումը անվանել են << մեր օրերի  անմտություն>>:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն