Քրիստոնյա առաջնորդները ցավակցել են Բրյուսելում  ահաբեկչական հարձակումների զոհերի հարազատներին

Գլխավոր/Նորություններ/Քրիստոնյա առաջնորդները ցավակցել են Բրյուսելում  ահաբեկչական հարձակումների զոհերի հարազատներին

Քրիստոնյա առաջնորդները ցավակցել են Բրյուսելում  ահաբեկչական հարձակումների զոհերի հարազատներին

Քրիստոնյա  առաջնորդները իրենց ցավակցությունն են հայտնել Բելիգիայի մայրաքաղաք Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների առիթով, որին զոհ է գնացել առնվազն 34 մարդ, ավելի քան 100 մարդ վիրավորվել:  Բելգիայի իշխանություններին ուղարկված հեռագրում  Հռոմի Պապ Ֆրացիսկ I-ը ցավակցություն է հայտնել , խստորեն դատապարտել  ահաբեկչությունը և Աստծուց խաղաղություն  է խնդրել: Բելգիայի թագավոր Ֆիլիպին  իր ցավակցությունն է հայտնել նաև Ռուս   եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլը:<< Ցավով տեղեկացանք  Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների մասին, որոնց զոհ են գնացել  տասնյակ մարդիկ: Ռուս ուղղափառ եկեղեցին ցավակցում է զոհերի հարազատներին և բարեկամներին: Աստված  նրանց զորացնի և հոգևոր ամրություն տա  այս դժվարին պահին>>- ասված է Պատրիարքի ցավակցական հեռագրում:   Իսկ Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին Facebook-ում գրել էր, որ  Բրյուսելում տեղի ունեցած դեպքերը իրենց դաժանությամբ ցնցեցին  բոլորին, ովքեր ձգտում են խաղաղության և արդարության: << Այս շաբաթ յուրաքանչյուր ծառայության եկեք աղոթենք ահաբեկչության զոհերի հարազատների և վիրավորների համար>>-գրել է արքեպիսկոպոսը:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն