Քրիստոնեության պատմության թանգարան է բացվելու Երուսաղեմում

//Քրիստոնեության պատմության թանգարան է բացվելու Երուսաղեմում

Քրիստոնեության պատմության թանգարան է բացվելու Երուսաղեմում

Մարտի 17-ին  Երուսաղեմում բացվելու  է  մերձավորարևելյան տարածաշրջանում քրիստոնեության ներկայությանը նվիրված թանգարանի առաջին բաժինը: Թանգարանը  գործում է Հին Երուսաղեմում գտնվող ֆրանցիսկյան  վանքում: Թանգարանը  կազմված է  հնագիտական գտածոների, պատմական նյութերի և փաստաթղթերի բաժիններից: Այցելուները  կարող են ծանոթանալ  Սուրբ երկրում  քրիստոնեության պատմությանը `սկսած  աստվածաշնչյան ժամանակներից մինչ օրս: Առաջին բաժինը կոչվում է  << Via Dolorosa >>` այսինքն  << Վշտի ճանապարհ>>: Այդպես են անվանում  այն ճանապարհը, որով  Հիսուս Քրիստոսին տարել են Գողգոթա:  Թանգարանում  ցուցադրվելու են  Ֆրանցիսկյան միաբանության  վանականների կողմից  դարեր շարունակ պահված  իրեր, որոնց թվում  կան  մեծ արժեք ունեցող ցուցանմուշներ: Նշենք, որ թանգարանը ստեղծվել է Երուսաղեմում գործող Ֆրանցիսկյան միաբանության, << Рro Terra Sancta

>> կաթոլիկ  միության  և Աստվածաշնչյան ուսումնասիրությունների ֆրանցիսկյան կենտրոնի համատեղ ջանքերով:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն