Քրիստոնեական թեմատիկ զբոսայգի կբացվի ԱՄՆ-ում

Գլխավոր/Նորություններ/Քրիստոնեական թեմատիկ զբոսայգի կբացվի ԱՄՆ-ում

Քրիստոնեական թեմատիկ զբոսայգի կբացվի ԱՄՆ-ում

Christian Today-ի տեղեկացմամբ  ընթացիկ տարվա հուլիսի 7-ին ամերիկյան Քենտուկի նահանգի  Վիլյամսթաուն  քաղաքում բացվելու է քրիստոնեական թեմատիկ զբոսայգի:  Գլխավոր ատրակցիոնը դառնալու է  Նոյի տապանի 47 մետրանոց  կրկնօրինակը:  Հայտնի է դարձել, որ զբոսայգու  տնօրինությունը  սպասարկող անձնակազմ  ընտրելու է  բացառապես քրիստոնյաներից  և աշխատանքի ընդունվող անձը պետք է ստորագրի դիմումը, որում  նշված է, որ ինքը  Քրիստոսին ընդունում է որպես Տեր և Փրկիչ: Դիմում  ստորագրելը աշխատանքի ընդունվելու   պարտադիր պայման է, հակառակ դեպքում չի էլ քննարկվի աշխատանքի ընդունվողի թեկնածությունը: Այս մասին հայտնել է թեմատիկ զբոսայգու  կառուցման նախաձեռնող,  քրիստոնյա ծառայող Քեն Հեմը: Նրա խոսքով  հարանվանական սահմանափակումներ  չեն լինելու, աշխատանքի կընդունեն կաթոլիկների,  բողոքականների, բապտիստների և այլ հարանվանությունների հետևորդների:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն