Քաղցկեղով հիվանդ Ջ. Քարտերը շարունակում է ծառայել եկեղեցում

//Քաղցկեղով հիվանդ Ջ. Քարտերը շարունակում է ծառայել եկեղեցում

Քաղցկեղով հիվանդ Ջ. Քարտերը շարունակում է ծառայել եկեղեցում

Christian Today-ի համաձայն` չնայած հիվանդությանը ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմմի Քարտերը  շարունակում է ծառայել իր հարազատ Պլեյնզ քաղաքի բապտիստական եկեղեցում: Այս տարվա օգոստոսին նրա մոտ քաղցկել էին ախտորոշել և ներկայումս նա բուժման կուրս է ընդունում: Սակայն  Քարտերը  չի թողել եկեղեցում սարկավագի իր պարտականությունները և ամեն կիրակի շարունակում է  դաս տալ   կիրակնօրյա  դպրոցում: Նրա խոսքը միշտ լի է հավատքով և լավատեսությամբ: Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Ջիմմի Քարտերը կդառնա 91տարեկան:  Նա ԱՄՆ-ի 39-րդ նախագահն է: Քարտերը  ամերիկացի   առաջին նախագահն է, որ  ավետարանական հավատքի հետևորդ է: Արդեն 30 տարուց ավելի Ջիմմի Քարտերը  սարկավագ է ծառայում եկեղեցում և դասավանդում կիրակնօրյա դպրոցում: Եկեղեցին կանոնավոր հաճախում է 40մարդ, սակայն   Քարտերի հիվանդության  լուրը տարածվելուց հետո եկեղեցի այցելողների թիվը մեծացել է մոտ 10 անգամ: Նրա ծառայությանը մասնակցելու համար մարդիկ գալիս են նաև մյուս նահանգներից:

By | 2016-11-01T13:21:08+00:00 September 24th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն