Հնդիկ մուսուլման  Սանջայը  քաղցկեղից  բժշկվելուց  հետո քրիստոնեություն է   ընդունել: Սանջայը  իր կյանքը տվել է Հիսուսին և չնայած  հալածանքներին   Ավետարան է քարոզում: Նա հիմնել է ավելի քան 50 տնային եկեղեցիներ  և քրիստոնեության է դարձրել  հարյուրավոր մարդկանց: Նրա ուղին դեպի քրիստոնեություն սկսվել էր  Կալկաթայի հիվանդանոցում, որտեղ քիմիոթերապիայի կուրս  էր ընդունում: << Ես լալիս էի, մտքումս անընդհատ մի անուն էր պտտվում` Հիսուս Քրիստոսի անունը: Ֆիզիկապես շատ թույլ էի: Ուղղակի մտքումս  աղոթում էի և ասում Նրան` ինձ կբժշկե՞ս >>- պատմում է Սանջայը: Որոշ ժամանակ անց  Սանջայի ինքնազգացողությունը  լավանում է:  Բժիշկները հաստատում են, որ Սանջայը լիովին  բժշկվել է քաղցկեղից: Դրանից հետո նա ընդունում է Քրիստոսին և մկրտվում: Նշենք, որ Արևմտյան Բենգալ  նահանգը, որում բնակվում է Սանջայը համարվում է ավետարանությունից հեռու ընկած վայրերից մեկը:  Սանջայը բժիշկ է,  շարունակում է քարոզել   Ավետարանը: Նրա խոսքով Աստված գերբնական ձևով պաշտպանում է  և նա հավատարմորեն ծառայում է Ավետարանի տարածման գործին: