Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը  Սուրբ Ծննդյան տոնի առիթով շնորհավորել է բոլոր այն եկեղեցիների առաջնորդներին, ովքեր  Հիսուս Քրիստոսի ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին: <<Ավելի քան երկու հազար տարի է անցել այդ  լուսափայլ օրվանից, սակայն  այսօր էլ  Հիսուսի Ծնունդը լուսավորում է մարդկանց սրտերը, ջերմացնում սիրով:  Շնորհավորում եմ և ցանկանում հոգևոր ուրախություն  մեր Փրկչի ծննդյան առիթով>>-ասված է շնորհավորանքում: Պատրիարք Կիրիլի շնորհավորանքը հասցեագրված է  Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ին,  Անգլիկան եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիին,  Գերմանիայում << Ավետարանական  եկեղեցիների խորհրդի>>  նախագահ, եպիսկոպոս  Հենրիխ  Բեդֆորդ Շտրոմին և այլոց: