Christian Today-ի համաձայն`ԱՄՆ-ի  նախկին, 39-րդ նախագահ Ջիմի Քարտերը  բուժման կուրս է անցնում քաղցկեղի դեմ, սակայն շարունակում է, որպես սարկավագ ծառայել եկեղեցում   և ամբողջությամբ ապավինում  է Աստծուն: Նրա հավատքը տեսանելի արդյունքներ է տվել: Վերջերս կատարված բժշկական  հետազոտությունների համաձայն` Քարտերի  վիճակը բավականին բարելավվել է: Այս տարվա ամռանը 91-ամյա նախագահի  մոտ լյարդի քաղցկել  է հայտնաբերվել   և ուռուցքներ գլխուղեղում: Բուժող բժիշկների հաստատմամբ, նրա օրգանիզմը լավ է տանում բուժումը և նոր ուռուցքներ չեն առաջացել: Նշենք, որ Ջիմի Քարտերը արդեն 30  տարի որպես սարկավագ  ծառայում է իր հայրենի Փլեյնզ քաղաքի բապտիստական << Մարանաթա>> եկեղեցում և դասավանդում է կիրակնօրյա դպրոցում: Նա խաղաղ է և հանգիստ: Ամբողջ հույսը Աստծո վրա է: Քարտերի  եկեղեցական քարոզները լի են հավատով և լավատեսությամբ: