Մեծ Բրիտանիայի խորհրդարանի  66 պատգամավորներ նամակ են ուղարկել վարչապետ Դևիդ Քեմերոնին: Պատգամավորները  խնդրում են, որպեսզի   Մեծ  Բրիտանիան ՄԱԿ-ում  բարձրացնի  <<Իսլամական պետություն>>  խմբավորման կողմից Սիրիայում և Իրաքում  քրիստոնյաների դեմ իրականացվող բռնարարքները ցեղասպանություն ճանաչելու հարցը:Նամակը ստորագրած պատգամավորների թվում են անգլիկան երեք եպիսկոպոս,  գիտնականներ, իրավաբաններ և այլոք: Նամակի հեղինակները հիշատակում են իսլամիստ գրոհայինների կողմից կրոնական առաջնորդների սպանությունների, քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների զանգվածային սպանությունների, կտտանքների, փրկագին ստանալու նպատակով կատարվող առևանգումների, բռնի ուժով իսլամացման դեպքերի  և այլ վայրագությունների մասին: Նամակում նշված է  նաև   քրիստոնեական տաճարների   տարածքների և գույքի կողոպուտների մասին: