Radio Vatican-ի տեղեկացմամբ`Պորտուգալիայի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսը իր ափսոսանքն է հայտնել  երկրի խորհրդարանի կողմից այն օրենքի հաստատման վերաբերյալ, որը միասեռ զույգերին իրավունք է տալիս երեխաներ որդեգրել: Օրենքի օգտին կողմ էին քվեարկել Պորտուգալիայի բոլոր ձախ կուսակցությունների պատգամավորները: Օրենքը պետք է ստորագրի երկրի նախագահը: Կաթոլիկ <<Ekklesia>> թերթին տված հարցազրույցում Պորտուգալիայի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի նախագահ, Լիսաբոնի պատրիարք,  կարդինալ  Մանուել Կլեմենտը հայտարարել էր. <<Կաթոլիկ եկեղեցին շարունակում է հավատարիմ մնալ  կյանքի և ընտանիքի հարցերում իր  համոզմունքներին և մշտապես շեշտում է հոր և մոր դերի կարևորությունը երեխայի դաստիարակության հարցում>>:  Պատրիարքի խոսքով  Եկեղեցին շարունակելու է պաշտպանել իր դիրքորոշումը ոչ միայն խոսքով այլ նաև գործով, քանի որ խոսքը վերաբերում է  հիմքային ճշմարտություններին, որոնցից կաթոլիկները երբեք չեն հրաժարվի: