Ֆիլիպիններում իսլամիստները գլխատել են գերևարված մալազիացուն

//Ֆիլիպիններում իսլամիստները գլխատել են գերևարված մալազիացուն

Ֆիլիպիններում իսլամիստները գլխատել են գերևարված մալազիացուն

Ֆիլիպինների կաթոլիկ եպիսկոպոսները  իրենց զայրույթն են արտահայտել իսլամիստների կողմից գերևարված մալազիացու սպանության առնչությամբ: Վերջերս հայտնի է դարձել, որ Ֆիլիպինների հարավում գործող  իսլամական<< Աբու Սայաֆ>> խմբավորումը գլխատել է մալազիացի գործարար Բերնարդ Թհենին, ում առևանգել էին այս տարվա մայիսին: Եպիսկոպոսներ Մարտին Խումոադը  և Դինուալդո Գուտիերեսը հայտարարել էին, որ պետք է բոլոր միջոցները ձեռք առնել երկրում ահաբեկչությունը կանխելու համար: <<Այդ  սպանությունը  անմարդկային և անբարո  գործողություն է: Երբ դիվանագիտական բոլոր միջոցները սպառվել են, ապա կառավարությունը պետք է ավելի վճռական գործի>>-հայտարարել էին եպիսկոպոսները: Մալազիայի վարչապետ Նաջիբ Ռազակը հայտարարել էր, որ ցնցված է այդ սպանությունից և Ֆիլիպինների կառավարությանը կոչ էր արել   բոլոր միջոցները ձեռք առնել   մարդասպաններին պատժելու համար:  Նշենք, որ <<Աբու Սայաֆ>> խմբավորումը  միավորում է մուսուլման արմատականներին և գործում է Ֆիլիպինների հարավում: Ավելի վաղ այդ խմբավորումը հայտարարել էրԱլ Քաիդայի հետ իր կապերի մասին: Խմբավորման անդամները առևանգում են մարդկանց հետագայում փրկագնի դիմաց ազատելու համար:  Ոստիկանության տվյալներով Բերնարդ  Թհենին գլխատել էին, քանի որ  նրա հարազատները փրկագին չէին վճարել:

By | 2015-11-24T13:17:12+00:00 November 24th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն