ChristianToday-ի տեղեկացմամբ` Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Եվրոպա եկող փախստականների դեմ  ցույց էր անցկացվել, որին մասնակցել էր ավելի քան 10 հազար մարդ: Ցույցի մասնակիցները  հայտարարել էին, որ դեմ են Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից  եկող  փախստականներին, ինչպես նաև պետության իսլամացմանը:  Ցույցի գլխավոր  կարգախոսներն էին`  <<Այսօր փախստականներ, վաղը ահաբեկիչներ>>, <<Ոչ Լեհաստանի իսլամացմանը>> և <<Ոչ իսլամական շրջանի  մեր քաղաքում>>: Ցույցի մասնակիցները կարծիք էին հայտնում, որ փախստականները սպառնալիք են  լեհական մշակույթի համար: Սակայն ոչ բոլոր լեհերն են  փախստականներին դեմ: Հարյուրավոր լեհեր էլ  ցույցեր էին անցկացրել Վարշավայում, Գդանսկում, Կրակովում, Պոզնանում  իրենց աջակցությունը հայտնելու փախստականներին: