Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդ  Պատրիարք Կիրիլը հույս ունի,որ  Ռուսաստանի մասնակցությունը  Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին հաջողությամբ կավարտվի: <<Այսօր Ռուսաստանի Դաշնությունը ակտիվորեն մասնակցում է ահաբեկչության դեմ պայքարին: Հույս ունենք, որ բոլոր նրանց հետ միասին, ովքեր իրոք ցանկանում են  խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում, կհաջողվի  դրությունը  փոխել, կայունացնել քաղաքական իրավիճակը և ամենակարևորը`  հաղթել ահաբեկչությանը, դադարեցնել արյունահեղությունը>>- ասել էր Պատրիարքը Կովկասի մուսուլմանների ղեկավարի հետ հանդիպման ժամանակ: Ռուս եկեղեցու առաջնորդի  կարծիքով  այդ հարցում  շատ կարևոր է  քրիստոնյաների և մուսուլմանների համագործակցությունը: Նա շեշտել էր, որ Ռուս Ուղղափառ եկեղեցին  իր պարտքն  է համարում մուսուլմանների  և մյուս կրոնների  ներկայացուցիչների հետ միասին միջոցներ ձեռք առնել  խաղաղության հաստատման համար, որպեսզի Մերձավոր Արևելքում տեղի ունեցող  ողբերգությունը  չխաթարի  տարբեր կրոնների, մասնավորապես քրիստոնեության  և  մուսուլմանության   միջև առկա բազմադարյան  բարիդրացիական  հարաբերությունները: <<Մենք սրտի մեծ ցավով ենք ընդունում Սիրիայում, Իրաքում   կատարվող դեպքերը: Տեսնում ենք, թե  ինչ դաժանությամբ են գործում իսլամիստ գրոհայինները>>-հայտարարել էր Պատրիարք Կիրիլը: