Պատրիարք Յունան.Մերձավոր Արևելքին պետք չի արևմտյան դեմոկրատիան

Գլխավոր/Նորություններ/Պատրիարք Յունան.Մերձավոր Արևելքին պետք չի արևմտյան դեմոկրատիան
  • Պատրիարք Յունան.Մերձավոր Արևելքին պետք չի արևմտյան դեմոկրատիան

Պատրիարք Յունան.Մերձավոր Արևելքին պետք չի արևմտյան դեմոկրատիան

CWN գործակալության տեղեկացմամբ` Սիրիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ  Պատրիարք Իգնատիոս  Յուսուֆ III  Յունանը  բացասական է գնահատել  ԱՄՆ-ի քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ: <<Հենց սկզբից սխալ մոտեցում էր Սիրիայի իրավիճակին: Սկզբում Արևմուտքը  ցանկանում էր փոխել կառավարությունը: ԶԼՄ-ների միջոցով քարոզում էին, իբրև թե Բաշար Ասադը  բռնակալ է և պետք է հեռանա իշխանությունից, որպեսզի  երկրում դեմոկրատիա հաստատվի: Նրանք իրենց  հաշվարկներում սխալվել են: Չի կարելի  արևմտյան դեմոկրատիան արտահանել  մի երկիր, որտեղ  Եկեղեցին  բաժանված չի պետությունից, որտեղ  առկա է կրոնի գերիշխանությունը>>-ասել էր Պատրիարքը: Նշենք, որ անցյալ տարի Ռուսաստան կատարած այցի ժամանակ Պատրիարք Յունանը և Արևելքի Ասորի եկեղեցու  Պատրիարք- Կաթողիկոս Մար Դինհի 4-րդը  հայտարարել էին, որ իրենց եկեղեցիները և ժողովուրդները պաշտպանում են  Մերձավոր Արևելքում  իրավիճակի կարգավորման խաղաղ գործընթացը, կողմ են քաղաքացիական երկխոսությանը  և անթույլատրելի են համարում  արտաքին միջամտությունը այդ տարածաշրջանի ներքին գործերին: Իգնատիոս  Յուսուֆ III  Յունանի խոսքով  Մերձավոր Արևելքին  ընդհանրապես պետք չի արևմտյան դեմոկրատիան, որը պարտադրվում է այդքան ծանր կորուստների գնով: