Ընտանիքի հարցերին նվիրված եպիսկոպոսների Սինոդին մասնակցելու համար Սիրիայի կաթոլիկ եկեղեցու Պատրիարք Իգնատիոս Յուսեֆ III Յունանը  ժամանել է Վատիկան:  Իտալական  Il Giornale  թերթին տված հարցազրույցում նա  հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին  մոռացել են, Արևմուտքը դավաճանել է նրանց: Պատրիարք Յունանը   Սիրիայի և Իրաքի քրիստոնյաների հալածանքները անվանել էր <<աննկարագրելի>> և նշել, որ այդ թեման անպայման քննարկվելու է Սինոդում: Սիրիացի Պատրիարքի խոսքով  Մերձավոր Արևելքի  կրոնական առաջնորդները  բոլոր միջոցները օգտագործում են աշխարհի ուշադրությունը  քրիստոնյաների աղետալի վիճակի վրա դարձնելու համար: << Եկեղեցին  բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի պաշտպանի քրիստոնյա ընտանիքներին   աղետալի իրավիճակում, որի հանդեպ  Արևմուտքը շարունակում է անտարբեր մնալ>>-եզրափակել էր Իգնատիոս Յուսեֆ III Յունանը: