Պատրիարք Յունան. Արևմուտքը դավաճանել է մեզ

//Պատրիարք Յունան. Արևմուտքը դավաճանել է մեզ

Պատրիարք Յունան. Արևմուտքը դավաճանել է մեզ

<<Արևմուտքը մեզ դավաճանել է >>- այսպես է մեկնաբանել  Սիրիա-կաթոլիկ  եկեղեցու Պատրիարք Իգնատիոս Յուսեֆ III Յունանը Մերձավոր Արևելքում Արևմուտքի վարած քաղաքականությունը: Եգիպտական <<Le Messager>> ամսագրին տված հարցազրույցում Պատրիարքը Արևմտյան երկրներին մեղադրել է, որ հենց նրանք են Սիրիայում շարունակվող անվերջ հակամարտության պատճառը: <<Հաստատել, որ խնդիրը կարելի է լուծել միայն օդային հարվածներով, նշանակում է ստել>>-հայտարարել էր Իգնատիոս Յուսեֆը:  Նրա խոսքով սիրիացի քրիստոնյաները բազմիցս զգուշացրել էին, որ Բաշար Ասադի վարչակազմը փոխելը   հեշտ չի, սակայն Արևմուտքի քաղաքական գործիչները  անտեսեցին  զգուշացումները և այդ <<հիմար քաղաքականության>> արդյունքում  տարիներ շարունակ մարդկային արյուն է հեղվում: << Մենք, քրիստոնյաներս  չենք կարող ապրել այս քաոսում, Արևմուտքը մեզ դավաճանել է>> -ասել էր Պատրիարքը: Նա հայտարարել էր նաև, որ  Սաուդյան Արաբիայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների ֆինանսավորման շնորհիվ է, որ  իսլամական խմբավորումները կարողացան ամրապնդվել  Սիրիայում և Իրաքում: << Իսկ հիմա ահաբեկիչները փախստականների տեսքով թափանցում  են Եվրոպա: Եվրոպան թող հարվածների սպասի>>-եզրափակել էր  Պատրիարք Իգնատիոս Յուսեֆ III Յունանը:

By | 2015-11-19T12:59:24+00:00 November 19th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն