Պատրիարք Կիրիլը սկսել է այցը Լատինական Ամերիկայի երկրներ

//Պատրիարք Կիրիլը սկսել է այցը Լատինական Ամերիկայի երկրներ

Պատրիարք Կիրիլը սկսել է այցը Լատինական Ամերիկայի երկրներ

Փետրվարի 11-ին Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ,Պատրիարք Կիրիլը սկսել է  այցը Լատինական Ամերիկայի երկրներ: Առաջինը նա այցելում է Կուբա:  Հավանա մեկնելուց առաջ Պատրիարքը Վնուկովո օդանավակայանում  զրուցել էր  Կուբայի դեսպան Էմիլիո Լոսադա Գարսիայի հետ: Զրույցի ժամանակ Պատրիարք Կիրիլը բարգավաճում  էր  բարեմաղթել  Կուբային: Իր հերթին էլ դեսպանը նշել էր, որ Կուբայում միշտ էլ ուրախ են հյուրընկալելու Պատրիարքին: Ռուս եկեղեցու առաջնորդին ճանապարհելու էր եկել Մոսկվայի հոգևորականությունը: << Ճանապարհս երկար է: Անհրաժեշտ են հոգևոր և ֆիզիական ուժեր: Հուսով եմ, որ  ձեր աղոթքներով  հոգեպես կզորանամ >>-ասել էր Պատրիարքը հոգևորականներին: Նշենք, որ փետրվարի 12-ին Կուբայի մայրաքաղաք Հավանայում կայանալու է   Պատրիարք Կիրիլի և Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի պատմական հանդիպումը:

By | 2016-02-11T14:40:26+00:00 February 11th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն