RT  հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հաղորդավարի այն հարցին, արդյոք Պատրիարքը  ցանկություն ունի Հռոմի Պապի նման ելույթ ունենալ ԱՄՆի Կոնգրեսում,   Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը պատասխանել էր. << Լավ կլիներ, եթե ինձ հնարավորություն տրվեր  ելույթ ունենալ ամերիկյան կոնգրեսում: Ես պատրաստ եմ  մարդկանց դիմել ցանկացած լսարանում: Ելույթ եմ ունեցել  խորհրդարաններում, կառավարությունների  առաջ, իսկ յուրաքանչյուր կիրակի  խոսում եմ հասարակ մարդկանց համար: Ես պատրաստ եմ նման շփումների>>: