Պատրիարք Կիրիլը հարուստներին համեստության կոչ է արել

//Պատրիարք Կիրիլը հարուստներին համեստության կոչ է արել

Պատրիարք Կիրիլը հարուստներին համեստության կոչ է արել

 Ռուսաստանի Դաշնային խորհրդում տեղի ունեցած  խորհրդարանական հանդիպումների ժամանակ  Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը  նախատել է այն  ռուսաստանցիներին, ովքեր  ի  ցույց են դնում  իրենց հարստությունը: << Եթե խոշոր միջոցներ ունեցող անձինք մտածեին  ոչ միայն շքեղ ավտոմեքենաներ կամ էլ բազմահարկ առանձնատներ ունենալու մասին, այլ նաև, թե ինչպես են այդ ամենին նայում իրենց կողքին ապրողները, ապա հնարավոր է  հոգեբանական մթնոլորտը  մեր երկրում  ավելի լավը լիներ>>-հայտարարել էր Պատրիարքը: Նա  վերադարձել էր Շվեյցարիայում կայացած  ուղղափառ առաջնորդների  աշխատանքային հանդիպումից և ներկաների հետ կիսվել էր այդ երկրից ստացած իր տպավորություներով:  << Այնտեղ ոչ ոք չի ցուցադրում իր հարստությունը>>-ասել էր Ռուս եկեղեցու առաջնորդը:

By | 2016-02-05T13:49:59+00:00 February 5th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն