Պատրիարք Կիրիլը ցավակցել է  Պակիստանի ժողովրդին

//Պատրիարք Կիրիլը ցավակցել է  Պակիստանի ժողովրդին

Պատրիարք Կիրիլը ցավակցել է  Պակիստանի ժողովրդին

 

Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Լահորում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ  Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը ցավակցել է Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆին: <<Մեծ ցավով  լսեցինք Լահորում տեղի ունեցած  սարսափելի ահաբեկչության լուրը, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են բազմաթիվ մարդիկ, այդ թվում կանայք և երեխաներ: Խնդրում եմ մխիթարության  և աջակցության խոսքեր փոխանցել բոլոր նրանց, ովքեր կորցրել են  հարազատներին,  ցանկանում եմ  շուտափույթ ապաքինում վիրավորներին, իսկ Պակիստանի ժողովրդին  մաղթում եմ արիություն` հաղթահարելու այդ փորձությունը: Կարեկցում ենք քրիստոնյա համայնքներին, որոնց անդամները  զոհվեցին այն օրը, երբ աշխարհի քրիստոնյաները տոնում էին Սուրբ Հարությունը:  Խնդրում եմ  միջոցներ ձեռք առնել, որպեսզի   երկրի բնակչությունը, այդ թվում քրիստոնյաները պաշտպանված լինեն  կյանքի դեմ կատարվող ցանկացած ոտնձգությունից և պահպանվի յուրաքանչյուր մարդու   հավատքի  ազատության իրավունքը >>-ասել էր Պատրիարքը: Մարտի 27-ին Պակիստանի Լահոր քաղաքի զբոսայգու մուտքի մոտ մահապարտ ահաբեկիչը պայթյուն էր իրականացրել, որի հետևանքով զոհվել է առնվազն 70 մարդ, ավելի քան 300-ը վիրավորվել:Ահաբեկչության պատասխանատվությունը վերցրել է  Պակիստանի Թալիբան շարժման մասնճյուղը համարվող <<Ջամաաթ ուլ Ահրար>> խմբավորումը:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն