Պատրիարք Կիրիլը այցելել է Անտարկտիդա

//Պատրիարք Կիրիլը այցելել է Անտարկտիդա

Պատրիարք Կիրիլը այցելել է Անտարկտիդա

Ռուսական արշավախմբի  ղեկավար Վալերի Լուկինի հրավերով  Ռուս եկեղեցու առաջնորդ Պատրիարք Կիրիլը  փետրվարի 17-ին այցելել էր  Անտարկտիդայի  Վաթերլո կղզում գտնվող Բելլինգսհաուզենի անվան  հետազոտական կայանը: Պատրիարքը  աղոթքի ծառայություն էր կատարել  Սուրբ Երրորդության տաճարում, որը գտնվում է կայանի տարածքում: Կայանում բնակվում են 15 հետազոտողներ և ուղղափառ քահանան: Պատրիարքը հանդիպել էր նաև  տաճարի մյուս այցելուների  հետ, կիսվել տպավորություններով: <<Իմ կարծիքով Անտարկտիդան մարդկության համար  հրաշալի օրինակ է, որտեղ  չկա զենք , ռազմական գործողություններ, իսկ տարբեր երկրների մարդիկ  անշահախնդիր օգնում են միմյանց: Սա պետք է օրինակ հանդիսանա ամբողջ աշխարհի համար>>-ասել էր Ռուս եկեղեցու առաջնորդը: Պատրիարքը  այցելել էր նաև  Արդլի կղզում գտնվող  պինգվինների գաղութը: Նրան պատմել  էին  թռչունների կյանքի և բազմացման մասին:

By | 2016-02-19T15:28:20+00:00 February 19th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն