Պատրիարք Կիրիլը ավարտել է Լատինական Ամերիկայի երկրներ այցը

//Պատրիարք Կիրիլը ավարտել է Լատինական Ամերիկայի երկրներ այցը

Պատրիարք Կիրիլը ավարտել է Լատինական Ամերիկայի երկրներ այցը

Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը  փետրվարի 19-21-ը  այցելել էր Բրազիլիա և  ավարտել Լատինական Ամերիկայի երկրներ կատարած տասնօրյա այցը: Մայրաքաղաք Բրազիլիայում  Պատրիարքը հանդիպել էր   երկրի նախագահ  Դիլմա Ռուսեֆի հետ: Տեղի լրատվամիջոցների տեղեկացմամբ հանդիպումը անցել էր  ջերմ և բարեկամական մթնոլորտում:  Պատրիարքը պատմել  էր  Հռոմի Պապի հետ հանդիպման մասին, ապա քննարկել էին  միջազգային իրավիճակը, հատկապես  Սիրիայի դեպքերը: Այդ նույն օրը Պատրիարք Կիրիլը այցելել էր  մայրաքաղաքի միակ ուղղափառ տաճարը, աղոթքի ծառայություն էր կատարել, որին ներկա էին եղել պաշտոնատար անձինք, բարձրաստիճան հոգևորականներ,  Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի դեսպանները:  Այդ տաճարի այցելուների թվում  են ոչ միայն  ռուսական, այլ  նաև սիրիական և լիբանանյան համայնքների քրիստոնյաները: Հաջորդ օրը պատրիարքը մեկնել էր Ռիո դե Ժանեյրո քաղաքը  և Հիսուս Քրիստոսի  հայտնի  արձանի մոտ  առաջնորդել էր Մերձավոր Արևելքում և  այլ վայրերում հալածվող  քրիստոնյաների համար աղոթքը: Աղոթքից հետո դիմելով ներկաներին ռուս եկեղեցու առաջնորդը ասել էր.<<Ներկայումս Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի մի շարք երկրներում դաժան հալածանքների են ենթարկվում քրիստոնյաները, նրանց սպանում են, ոչնչացնում տաճարները և վանքերը, իսկ միջազգային հանրությունը ոչ մի կերպ չի կարողանում միասնական մոտեցումներ մշակել ահաբեկչության դեմ պայքարի համար: Մեր հավատացյալ քույրերը և եղբայրները  հալածվում են նաև Եվրոպայում, երբ հանդուրժողականության անվան տակ դուրս է մղվում քրիստոնեությունը>>: Եզրափակելով խոսքը Պատրիարքը ասել էր.<<  Պետք  է հավատարիմ մնանք մեր հավատքին,  ուղղափառները    և կաթոլիկները միասին պետք է պայքարեն ահաբեկչության դեմ, միասնական հանդես գան քրիստոնյաների հալածանքները դադարեցնելու, ինչպես նաև 21-րդ դարում քրիստոնեությունը  պահպանելու համար >>: Ռիո դե Ժանեյրոյից հետո փետրվարի 21-ին Համայն Ռուսիո  Պատրիարքը  մեկնել էր Բրազիլիայի մեկ այլ խոշոր քաղաքը` Սան Պաուլո և ավարտել իր այցը Լատւնական Ամերիկայի երկրներ:

By | 2016-02-22T12:20:29+00:00 February 22nd, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն