Ֆրանսիայի ժողովրդին  ցավակցել է  Ռուս Ուղղափառ եկեղեցու Պատրիարք  Կիրիլը: <<Պատրիարքը աղոթում է անմեղ զոհերի համար, վիրավորներին ցանկանում  է շուտափույթ ապաքինում, իսկ նրանց մերձավորներին և հարազատներին  խաղաղություն   և հոգևոր ամրություն>>-հայտնել  էր  պատրիարքարանի մամուլի ծառայության  քարտուղար, քահանա Ալեքսանդր Վոլկովը: Պատրիարք  Կիրիլը ցավակցական հեռագիր է ուղարկել  նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին.<<Ահաբեկչությունը բերում է անհաշիվ  աղետներ, կործանում է մարդկային կյանքերը , փորձում է վախ սերմանել: Անհրաժեշտ է վճռական կամք, որը  պետք է   հաղթահարի գոյություն ունեցող տարաձայնությունները և  միաբանի երկրներին ու ժողովուրդներին այդ սպառնալիքին դիմակայելու համար>>  -ասված է հեռագրում: