Պատրիարք Կիրիլ. պետք է պատերազմ թույլ չտանք

Գլխավոր/Նորություններ/Պատրիարք Կիրիլ. պետք է պատերազմ թույլ չտանք

Պատրիարք Կիրիլ. պետք է պատերազմ թույլ չտանք

Եկեղեցին և հասարակությունը պետք է հնարավոր ամեն ինչ անեն  Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների  լավացման  համար: Այս մասին RT հեռուստաալիքին տված հարցազրույցում  հայտարարել է  Ռուս ուղղափառ եկեղեցու Պատրիարք Կիրիլը`մեկնաբանելով   Հռոմի Պապի հետ ունեցած հանդիպման արդյունքները: <<Զրույցի ժամանակ շոշափել ենք նաև այս թեման: Մենք հանդիպեցինք  այն ժամանակ, երբ  Սիրիայի վրա մութ ամպեր են կուտակվում,  պետությունների միջև պատերազմի  սպառնալիք է ծագել, որը  կարող է հանգեցնել  անասելի ավերածությունների>> ասել էր Պատրիարքը:  Ռուս եկեղեցու առաջնորդը նշել էր, որ Ռուսաստանի և  ԱՄՆ-ի   բնակչության մեծ մասը քրիստոնյաներ են, նրանք  դավանում են նույն արժեքները և պատկանում են քրիստոնյա ընտանիքին, ուստի Պատրիարքը կոչ էր արել  օգտագործել ընդհանուր   քրիստոնեական արժեքները  կամուրջներ կառուցելու համար, որպեսզի ավելի չխորանա  երկու երկրների հարաբերություններում  արդեն առկա անդունդը: Նրա  խոսքով նույնիսկ Խորհրդային Միության քրիստոնյաները  ակտիվ հարաբերություններ ունեին Ամերիկայի  քրիստոնյա համայնքի հետ:<<Պատվիրակություններ էին փոխանակվում, համատեղ կոնֆերանսներ էին անցկացվում, մենք ընդհանուր, քրիստոնեական  մոտեցում էինք մշակել  Խորհրդային Միության  և Ամերիկայի միջև գոյություն ունեցող հակասությունների  վերաբերյալ: Ինչու դա չանենք այսօր >>- նշել էր Պատրիարքը:  Եզրափակելով խոսքը` ասել էր.<< Հնարավոր ամեն ինչ պետք է անենք, որպեսզի արմատապես դեպի լավը  փոխենք  մեր երկրների հարաբերությունները: Պետք է գիտակցենք, որ  այդ երկու պետություններն էլ հզոր են, կարող են  ոչնչացնել միմյանց և  ամբողջ աշխարհը: Ոչ մի դեպքում չպետք է պատերազմ թույլ տալ>>:

By | 2016-02-16T14:45:08+00:00 February 16th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն