Պատրիարք Կիրիլ. հարբած վերնախավը շատ վտանգավոր է

Գլխավոր/Նորություններ/Պատրիարք Կիրիլ. հարբած վերնախավը շատ վտանգավոր է

Պատրիարք Կիրիլ. հարբած վերնախավը շատ վտանգավոր է

Սոցիալական ծառայության հարցերով Համաեկեղեցական 5-րդ  լիագումար նիստում  ունեցած իր ելույթում  Ռուս ուղղափառ եկեղեցու  Պատրիարք Կիրիլը  հատուկ անդրադարձել է ալկոհոլիզմի դեմ պայքարի հարցերին: <<Ես ցանկանում եմ  խոսել մի թեմայի մասին, որը  կապ ունի մեր ազգի առողջության հետ: Դա ալկոհոլիզմի թեման է>>ասել էր Պատրիարքը  և շարունակել. <<Կարծում եմ, որ դրական որոշակի տեղաշարժեր  այնուամենայնիվ տեղի են ունենում: Կարևոր առաջընթացը ես տեսնում եմ այն բանում, որ իշխանավորները, գործարարները հրաժարվում են  գործնական հարցերը քննարկել  կոնյակի շշի շուրջ: Խորհրդային ժամանակներում  այսպես էր. ցանկանում ես համաձայնության գալ, ուրեմն  կոնյակ բեր: Ես մեծագույն ուրախությամբ  նշում եմ, որ ներկայումս այդ երևույթը վերացել է: Փառք Աստծուն ղեկավար  շրջաններում  չկան ոգելից խմիչքները չարաշահող մարդիկ: Խոսքս վերաբերում է մեր հասարակության էլիտային , իսկ հարբած էլիտան  շատ վտանգավոր է: Ռուսական պետության առաջին դեմքերի և ընդհանրապես  ղեկավարության  առողջ կենսակերպը  հրաշալի օրինակ է բոլորի համար>>-ասել էր  Պատրիարք Կիրիլը: