Պատրիարք Իլիա II-ի նախաձեռնությամբ ապաստան է ստեղծվելու անօթևան երեխաների համար

Գլխավոր/Նորություններ/Պատրիարք Իլիա II-ի նախաձեռնությամբ ապաստան է ստեղծվելու անօթևան երեխաների համար
  • Պատրիարք Իլիա II-ի նախաձեռնությամբ ապաստան է ստեղծվելու անօթևան երեխաների համար

Վրաց եկեղեցու առաջնորդ, Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ի նախաձեռնությամբ Պատրիարքի հիմնադրամը ապաստան է ստեղծելու անօթևան երեխաների և պատանիների համար: Հիմնադրամի գործունեության 10-ամյակի կապակցությամբ ունեցած իր ելույթում Պատրիարքը ասել էր.<< Ես շատ ուրախ եմ 10 տարիների ընթացքում հիմնադրամի կատարած աշխատանքի համար: Ներկայումս մեր փողոցներում բազմաթիվ անօթևան երեխաներ և պատանիներ կան: Նրանք շատ հաճախ գիշերում են բաց երկնքի տակ: Մեր հիմնադրամը պետք է հոգ տանի այդ երեխաների համար>>: Վրաց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչը դիմել էր Թբիլիսիի քաղաքապետարան`խնդրելով համապատասխան տարածք տրամադրել այդ նպատակի համար: Քաղաքագլուխ Դավիդ Նարմանիան հայտարարել է, որ այդ նախագծի ուղղությամբ աշխատանքները արդեն սկսվել են:<< Մենք համագործակցում են Պատրիարքի հիմնադրամի հետ: Աշխատանքային մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել: Այդ նախագծի իրականացմանը մասնակցում է նաև առողջապահության նախարարությունը>>-հայտարարել էր Թբիլիսիի քաղաքագլուխը: