Պարագվայում Պատրիարք Կիրիլը հանդիպելու է ռուս համայնքի հետ

//Պարագվայում Պատրիարք Կիրիլը հանդիպելու է ռուս համայնքի հետ

Պարագվայում Պատրիարք Կիրիլը հանդիպելու է ռուս համայնքի հետ

       Լատինական Ամերիկայի երկրներ այցելության շրջանակներում Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Պատրիարք    Կիրիլը  ավարտել է եռօրյա այցը Կուբա: Այցի ընթացքում Պատրիարքը հանդիպել էր երկրի նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ,  այցելել  էր Ֆիդել Կաստրոյին և զրուցել ավելի քան մեկ ժամ: Պատրիարք Կիրիլը պատարագ էր մատուցել Հավանայի Մարիամ Աստվածածին  ուղղափառ տաճարում, որից հետո  այցելել էր մանկական վերականգնողական կենտրոն: Փետրվարի 14-ի ուշ երեկոյան Ռուս եկեղեցու   առաջնորդը մեկնել է Պարագվայ, որտեղ բնակվում են հեղափոխությունից հետո Ռուսաստանից հեռացած  էմիգրանտների` մեծամասամբ ցարական բանակի սպաների  սերունդները: Պարագվայի մայրաքաղաք Ասունսիոնում  Պատրիարքը պատարագ է մատուցելու, այցելելու է ռուսական գերեզմանատուն: << Ես հիշելու եմ  այդ մարդկանց, ովքեր ստիպված են եղել հեռանալ Ռուսաստանից և  նրանց երկրորդ հայրենիքը դարձել է Պարագվայը: Ռուսաստանը և Պարագվայը  ունեն քրիստոնեական  զորեղ ավանդույթներ >>-ասել է Պատրիարք Կիրիլը: Պարագվայից հետո նա մեկնելու է Բրազիլիա:

By | 2016-02-15T12:45:34+00:00 February 15th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն