Իտալական Corriere della Sera թերթի համաձայն Հռոմի Պապը անդրադառնալով  Ռուս ուղղափառ եկեղեցուառաջնորդ   Պատրիարք Կիրիլի հետ առաջիկա հանդիպմանը` ասել է.<<Պետք է կամուրջներ կառուցել, քայլ առ քայլ, մինչև կարողանանք սեղմել հակառակ կողմում կանգնածների ձեռքերը: Չնայած կամուրջները երկար ժամանակում են կառուցվում, սակայն օգնում են հասնել խաղաղության>>:  Ֆրանցիսկ I-ի խոսքով Ռուսաստանի  և Վատիկանի գնահատականները և կարծիքները հաճախ են համընկնում աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Նույն վերաբերմունքն ունեն  <<արաբական գարնան>>, Իրաքում պատերազմ սանձազերծելու  հարցերում: << Մոսկվայի  և Վատիկանի կարծիքով  դա Արևմուտքի  կողմից կատարված լուրջ սխալ է, որի համար թանկ ենք վճարելու դեռևս երկար ժամանակ>>-ասել էր Պապը: Նշենք, որ փետրվարի 12-ին Կուբայի մայրաքաղաք Հավանայի օդանավակայանում  կայանալու է     Ֆրանցիսկ I-ի և Պատրիարք Կիրիլի հանդիպումը: