Ֆրանցիսկ I Պապի հրավերով  Հռոմի <<Rebibbia>> բանտի ավելի քան 50 կալանավորներ այցելել են Վատիկան: Բանտարկյալները բանտի տնօրենի ուղեկցությամբ այցելել են  սուրբ Պետրոսի տաճարըէքսկուրսիա են կատարել Վատիկանի այգիներում  և թանգարաններում, Սիքստինյան մատուռում: Էքսկուրսավարի դերում հանդես էր եկել  անձամբ  Վատիկանի թանգարանների  տնօրեն  Անտոնիո Պաոլուչին: Էքսկուրսիայի ավարտից հետո  բանտարկյալները մասնակցել  էին  Պապի կիրակնօրյա  ավանդական քարոզին:  Բանտի տնօրեն  Ստեֆանո Ռիկան կիսվել էր իր տպավորություններով.<<Կիրակի օրը, երբ բոլոր թանգարանները չեն աշխատում, նման էքսկուրսիայի մասնակցելու հնարավորությունը խորապես  հուզել էր բանտարկյալներին>>,  իսկ կալանավորներից մեկը ասել էր.<< Մեզ շատ ջերմ ընդունեցին>>: Նշենք, որ այս տարվա ապրիլի 2-ին Հռոմի Պապը պատարագ էր մատուցել   բանտում  և լվացել էր 12  բանտարկյալների ոտքերը, այդ թվում նաև կանանց: