Նոյեմբերի  29-30-ին Հռոմի Պապի Կենտրոնական-Աֆրիկյան Հանրապետություն (ԿԱՀ)  կատարելիք այցի ընթացքում ՄԱԿ-ը այդ երկիր  կուղարկի  լրացուցիչ 300 խաղաղարար զինվորներ: Reuters-ի համաձայն`ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար  Պան Գի Մունը  Անվտանգության խորհրդին խնդրել էր շտապ կարգով  Կոտ դ°Իվուարից  լրացուցիչ խաղաղարար կոնտինգենտ  ուղարկել ԿԱՀ:  ՄԱԿ-ի քարտուղարի պահանջով խաղաղարար լրացուցիչ այդ ուժը ԿԱՀ-ում մնալու է 8շաբաթ: Նշենք, որ ԿԱՀ-ում սպասվող առաջիկայում սպասվող  ընտրությունների պատճառով  վերջին շաբաթների ընթացքում իրավիճակը  դարձյալ լարվել է: Նոր թափ են ստացել արյունալի բախումները  մուսուլմանների և քրիստոնյաների միջև: Այդ կապակցությամբ  եվրոպական մի շարք երկրների հատուկ ծառայությունները, այդ թվում նաև Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը  Վատիկանին խորհուրդ են տալիս հետաձգել կամ էլ չեղյալ հայտարարել Պապի այցը: Սակայն Վատիկանի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Ֆրանցիսկ I-ը մտադիր չի հրաժարվել ԿԱՀ կատարելիք այցից: