Պակիստանում  մահապատժի են ենթարկել  իսլամիստ ծայրահեղականի

//Պակիստանում  մահապատժի են ենթարկել  իսլամիստ ծայրահեղականի

Պակիստանում  մահապատժի են ենթարկել  իսլամիստ ծայրահեղականի

Փետրվարի 29-ին  Պակիստանում   կախաղանի միջոցով մահապատժի են ենթարկել իսլամիստ Մումթազ Կադրիին: Նա Փենջաբի  նահանգապետ  Սալման Թասիրի թիկնապահն էր: Կադրին  2011թվականի հունվարին սպանել էր Թասիրին,քանի որ  նահանգապետը պաշտպանել  էր  աստվածանարգության կեղծ մեղադրանքով մահապատժի դատապարտված քրիստոնյա Ասիա Բիբիին: Պակիստանում  ծայրահեղական իսլամիստները Մումթազ Կադրիին հերոս են  համարում, ուստի իշխանությունները  մահապատժի ժամանակ ձեռք էին առել  անվտանգության  խստացված միջոցներ: Երկրի  մի շարք նահանգներում թիկնապահ այդ մարդասպանին  մահապատժի ենթարկելու դեմ բողոքի ցույցեր անցկացվեցին , իսկ  պակիստանյան դատարանները մեկօրյա գործադուլ հայտարարեցին:  Մումթազ Կադրիի նկատմամբ Պակիստանի դատարանը  մահապատժի դատավաճիռ էր ընդունել 2011 թվականի հոկտեմբերին: Նրա փաստաբանները  5տարի շարունակ  պայքարում էին մարդասպանի կյանքը փրկելու համար: Բազմաթիվ բողոքներ էին ուղարկել երկրի  դատական տարբեր ատյաններ: Սակայն երկրի Գերագույն դատարանը մերժել էր բողոքը, հանցագործին մերժել էր ներել նաևՊակիստանի նախագահ Մամնուն Հուսեինը: Նշենք, որ իսլամիստ ծայրահեղականների կողմից  2011թվականի մարտին սպանվել է նաև Պակիստանում առաջին քրիստոնյա նախարար Շահբազ Բհատին: Նա հանդես էր գալիս աստվածանարգության օրենքը վերացնելու համար և նույնպես պաշտպանել էր  Ասիա Բիբիին, ով մինչ  օրս գտնվում է բանտում: Նախորդ տարի Պակիստանի ՎՃռաբեկ դատարանը կասեցրել է Ասիայի մահապատժի դատավճռի իրականացումը:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն