Պակիստանի խորհրդարանում լրացուցիչ տեղեր են հատկացնելու  կրոնական փոքրամասնություններին

//Պակիստանի խորհրդարանում լրացուցիչ տեղեր են հատկացնելու  կրոնական փոքրամասնություններին

Պակիստանի խորհրդարանում լրացուցիչ տեղեր են հատկացնելու  կրոնական փոքրամասնություններին

Պակիստանի խորհրդարանի  օրենքի և արդարադատության հարցերով  մշտական հանձնաժողովի անդամները  միաձայն հանդես են եկել  կրոնական փոքրամասնություններին  երկրի խորհրդարանում լրացուցիչ  պատգամավորական  տեղեր  հատկացնելու օգտին: Այս օրինագիծը  ներկայացվելու է խորհրդարանի  քվեարկությանը: Օրենքի և արդարադատության հարցերով  մշտական հանձնաժողովի որոշմամբ  կրոնական փոքրամասնություններին լրացուցիչ 5 պատգամավորական տեղ է հատկացվելու: Երկուական տեղ  Փենջաբ և Սինդ նահանգների խորհրդարաններում և մեկ տեղ Բելուջիստանում: Ներկայուս Պակիստանի  խորհրդարանի ստորին պալատում կրոնական փոքրամասնությունները 9 պատգամավոր ունեն: Պակիստանում հաճախակի  բարձրացվել է խորհրդարանում փոքրամասնությունների ներկայությունը մեծացնելու հարցը: Քրիստոնեական համայնքները բազմիցս   հայտարարել են  խորհրդարանի գործունեության ոչ թափանցիկության և իրենց պատգամավորների փոքրաթիվ լինելու մասին: 2011 թվականին ընդունված օրենքի համաձայն  Պակիստանի խորհրդարանի վերին պալատում`Սենատում կրոնական փոքրամասնություններ համարվող քրիստոնյաներին և հինդուիստներին  տրամադրվել էր պատգամավորական 4-ական տեղ  յուրաքանչյուր նահանգից:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն