Associated Press of Pakistan լրատվական գործակալության տեղեկացմամբ 2014թվականից  սկսած  Պակիստանի կառավարությունը փակել է  իսլամական 182 ուսումնական հաստատություններ` մեդրեսներ , որոնց  կասկածում են   ծայրահեղականություն քարոզելու և հակապետական   գործունեություն իրականացնելու համար:  Ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով   Պակիստանի իշխանությունները փակում են արմատական իսլամիստների  ֆինանսավորման ուղիները, մասնավորապես  Պակիստանի Պետական բանկը սառեցրել է  մոտ 5 միլիոն ամերիկյան դոլար 126  հաշիվներում, որոնք կապ ունեն  իսլամիստ ապստամբների հետ: Իրավապահ մարմինները բռնագրավել են նաև  մոտ 3 միլիոն դոլար  կանխիկ դրամ: Գրանցվել է  իսլամական ծայրահեղականության դրսևորման ավելի քան հազար դեպք, ահաբեկչական գործունեության կասկածանքով ձերբակալել են  230 մարդ, 64 կազմակերպություններ արգելվել են: Մի քանի կազմակերպությունների գործունեությունը գտնվում է հսկողության նեքո:  Իսկ հրապարակայնորեն ատելություն  քարոզելու համար բանտարկել են 2 հազար մարդ: