Պակիստանի  կրթական համակարգը  դասագրքերը օգտագործում է  բացահայտ թշնամանք  սերմանելու  բոլոր կրոնների հանդեպ, բացի սունի իսլամից: Սուրբ  Հարության տոնի օրը Լահորում մահապարտ ահաբեկչի  իրականացրած պայթյունը  հերթական անգամ  զանգվածային լրատվամիջոցների և վերլուծաբանների ուշադրությունը   հրավիրեց այն պատճառների վրա, որոնք առաջացրել են  միջկրոնական   լարվածությունը   պակիստանյան հասարակությունում: Վերլուծաբանների կարծիքով դասագրքերում քարոզվող  այդ թշնամանքը  արմատական հայացքներ  է  սերմանում  դպրոցական հասակից սկսած: Աշխարհիկ մասնագետները հայտարարում են, որ  դասագրքերի տեքստերը ձևավորում են  կայուն  բացասական  հայացքներ այլ կրոնների, ինչպես նաև  այն ամենի նկատմամբ, ինչը կապված է Արևմուտքի հետ: Նման  քաղաքականություն է վարվում սկսած տարրական դասարաններից  մինչև  բարձրագույն ուսումնական հաստատությունները: Մասնավորապես դասագրքերում գրված է, որ  քրիստոնյաները, հրեաները, հինդուիստները և նույնիսկ շիա մուսուլմանները  սոցիալական ստորին խավ են  և արժանի չեն հարգանքի: Եվ դա հիմնավորում են խաչակրաց արշավանքներով,  բրիտանական գաղութային ռեժիմով  և այլն: Պակիստանի  վերլուծաբանության և անվտանգության կենտրոնի տվյալներով  պետական դպրոցներ են հաճախում աշակերտների 70%-ը, իսկ ուսումնական ծրագրերը  հաստատում է կառավարությունը: Դպրոցների բազմաթիվ ուսուցիչներ  խոստովանում են, որ  դասագրքերի տեքստերը  ատելություն և ֆանատիզմ են  առաջացնում անչափահասների շրջանում: