Պակիստանի դատարանը քրիստոնյա ամուսիններին մահապատժի է  դատապարտել

//Պակիստանի դատարանը քրիստոնյա ամուսիններին մահապատժի է  դատապարտել

Պակիստանի դատարանը քրիստոնյա ամուսիններին մահապատժի է  դատապարտել

Պակիստանի դատարանը մահապատժի է դատապարտել  քրիստոնյա ամուսինների:  Շաֆկաթ Էմանուել Մասիհին  և նրա կնոջը`Շահուֆտ Քաուսարին մեղադրում են աստվածանարգության հոդվածի համաձայն: Նրանք իբրև թե աստվածանարգող հաղորդագրություններ են  ուղարկել  մուսուլման հոգևորականների: Ամուսինները բողոքարկել են դատարանի վճիռը: Գերագույն դատարանը մտադիր է բողոքը քննարկել մարտի 5-ին:  Deccan Chronicle-ի տեղեկացմամբ Շաֆքաթ Մասիհը անդամալույծ է,  ոտքերը  կաթվածահար են  և բանտում  նրա առողջական վիճակը վատացել է: Նշենք, որ ամուսիններին ձերբակալել  են 2013 թվականի հուլիսին: Դատարանում  վկայություն էին տվել  մուսուլման հոգևոր երկու առաջնորդներ: Նրանք պնդում էին, որ  աստվածանարգող հաղորդագրություններ էին ստացել Շահուֆտ Քաուսարին պատկանող  հեռախոսահամարից:  Քրիստոնյա ամուսինների շահերը պաշտպանող World Vision in Progress իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչը հայտարարել է.<<Ոչ մի ապացույց չկա, որ  հաղորդագրությունները ուղարկվել են ամուսիններին պատկանող հեռախոսից: Նախ նրանք հեռախոսը կորցրել էին այդ դեպքից   մի քանի ամիս առաջ, բացի դա  SIM քարտը նրանց անունով չի  ձևակերպված>>: Հետաքննության ժամանակ ամուսինները  դաժան կտտանքների պատճառով ստիպված էին եղել ընդունել առաջադրված մեղադրանքը: Իրավապաշտպանների  խոսքով  Պակիստանի դատարաններում  աստվածանարգության մեղադրանքի հետ կապված մեղադրող կողմը ոչ մի էական ապացույցներ չի  ներկայացնում  և դատարանը մահապատժի դատավճիռ է կայացնում  տեղի ցեղերի և իսլամական հասարակության  նորմերի ազդեցության հետևանքով:

By | 2016-02-23T12:39:48+00:00 February 23rd, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն