Գերմանիայի փախստականների ճամբարներում քրիստոնյաների կյանքը վտանգված է: Այս մասին հայտարարել է Գետշենդորֆ բնակավայրում ռուսական վանքի վանահայր, քահանա Դանիելը:  << Քրիստոնյաները հալածանքների են ենթարկվում  սիրիացի և իրաքցի մուսուլմանների կողմից: Ավետարանական մի հովիվ ինձ տեղեկացրել է, որ նրա եկեղեցում  գիշերում են սիրիացի քրիստոնյաները, որովհետև վախենում են իրենց կյանքի համար: Շատ քրիստոնյա փախստականներ ցանկանում են վերադառնալ հայրենիք: Նրանք ասում են, որ Գերմանիայում իրենց կյանքը ավելի է վտանգված, քան  Սիրիայում>>-ասել էր  քահանան ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Նա նկարագրել էր փախստականների ճամբարների վիճակը:<<Յուրաքանչյուր սենյակում բնակվում է 30  մարդ: ճամբարում քաոս է , հակասանիտարական վիճակ:  Փախստականների մեջ շատ են հիվանդները` թոքախտով,  հեպատիտով և այլ հիվանդություններով>>-ասել էր քահանա Դանիելը: Նշենք, որ այս տարվա սկզբին ռուս քահանան նամակ էր ուղարկել Գերմանիայի իշխանություններին, որում  մտահոգություն էր հայտնել  քրիստոնյաների ճակատագրի վերաբերյալ փախստականների ճամբարներում: Սակայն նամակի պատասխանը դեռևս չի ստացել: