Սեպտեմբերի 30-ին Երուսաղեմում Լացի պատի մոտ  տեղի է ունեցել  կոեններին oրհնելու ավանդական արարողությունը, որին մասնակցել էին  ավելի քան հազար հավատացյալ հրեաներ: Օրհնության ժամանակ մասնակիցները ծածկվել էին թալեսներով ( աղոթքի ծիսական հանդերձ), աղոթել էին ` հիշատակելով  կրոնական ծառայությունները, որոնք կատարվել էին  Երուսաղեմի առաջին և երկրորդ Տաճարների ժամանակ: Նշենք, որ կոենները Ահարոնի սերունդն են,  Տաճարի քահանաների  հինավուրց ցեղը: