<<Գթասրտություն>> ուղղափառ  ծառայությունը Ռուսաստանի սննդամթերք արտադրող  հայտնի ընկերությունների հետ  իրականացնելու են  բարեգործական ակցիա, որը կոչվում է << Ի սրտե օգնիր  երեխաներին>>: Ակցիայի շրջանակներում Ռուսաստանի  տարբեր տարածաշրջաններում ավելի քան մեկ  ամսվա ընթացքում  անվճար սննդամթերք են բաժանելու կարիքավոր ընտանիքների  և մանկատների երեխաներին: << Գթասրտություն>>  կազմակերպության մամուլի ծառայությունը  հրապարակել է <<Русь>> պարենային հիմնադրամի նախագահ Վիկտորիա Կրիսկոյի հայտարարությունը, որում ասված է. << Օգնության համար մեզ դիմողների թիվը մեծանում է:Պաշտոնական տվյալներով  ներկայումս Ռուսաստանում ավելի քան 22 միլիոն մարդ աղքատ է: Մենք բոլորս` արտադրողները,  գնորդները,  ոչ կոմերցիոն կազմակերպությունները   միասին կարող ենք հոգ տանել  կարիքի մեջ գտնվող մարդկանց>>: Նշենք, որ նախորդ տարի բարեգործական նման միջոցառման շրջանակներում  օգնություն էր տրամադրվել ծանր պայմաններում հայտնված 33 հազար ընտանիքների: