Օգնություն անօթևաններին

//Օգնություն անօթևաններին

Օգնություն անօթևաններին

 

Ավարտվել է  Ռուս Ուղղափառ եկեղեցու Սինոդի  բարեգործության և սոցիալական ծառայության բաժնի նախաձեռնած բարեգործական << Նադեժդա>> ավտոերթը, որի ընթացքում  ավելի քան 200 անօթևան մարդիկ ստացել են ձմեռային հագուստ, տաք սնունդ, ինչպես նաև բժիշկների և սոցիալական ծառայողների  խորհրդատվություն:  Նշենք, որ  բարեգործական այդ ակցիան տևել էր 23 օր, որի ժամանակ մասնակիցները  անցնելով  3850կմ` այցելել էին Իվանովո, Յարոսլավլ, Վոլոգդա, Սանկտ Պետերբուրգ, Մեծ Նովգորոդ, Պսկով և այլ քաղաքներ: Միջոցառման շրջանակներում   մասնակիցները այցելել էին  անօթևանների  պետական և եկեղեցական ապաստանները, տեղի կամավորների և սոցիալական ծառայողների  համար սեմինարներ էին կազմակերպել, որոնց ժամանակ  կիսվել էին իրենց փորձառությամբ: Նշենք, որ ավտոերթը Նադեժդա են անվանել  անօթևաններին օգնություն ցուցաբերող ուղղափառ շարժման աշխատակցուհի Նադեժդա Մոնետովայի  պատվին, ով ողբերգական զոհվել է 2012թվականին: Մոնետովան անցյալում անօթևան էր եղել, սակայն կամավորների օգնությամբ կարողացել էր վերադառնալ նորմալ կյանքի, որից հետո սկսել էր օգնել անօթևան մարդկանց:

By | 2015-12-23T14:16:43+00:00 December 23rd, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն