Նորվեգիայի  Լյութերական եկեղեցին թույլատրել է պսակադրել միասեռ զույգերին

//Նորվեգիայի  Լյութերական եկեղեցին թույլատրել է պսակադրել միասեռ զույգերին

Նորվեգիայի  Լյութերական եկեղեցին թույլատրել է պսակադրել միասեռ զույգերին

 Նորվեգիայի Լյութերական եկեղեցու  Գերագույն սինոդը   հրապարակել է  պսակադրության արարողության վերաբերյալ  լրացուցիչ փաստաթուղթ, որով քահանաներին թույլատրվում է պսակադրել միասեռ զույգերին: Այս փաստաթուղթը ընդունվել է 20 տարի տևած աստվածաբանական բուռն  վեճերից հետո: Կողմ է քվեարկել  սինոդի 115  պատգամավորներից  88-ը: Նշենք, որ Նորվեգիայի Լյութերական եկեղեցում    միասեռ զույգերին  պսակադրելուն դեմ են  հոգևորականների և հավատացյալների մի մասը:  Սա հաշվի առնելով ընդունված փաստաթուղթը   քահանաներին, ովքեր  դեմ են միասեռ ամուսնություններին  իրավունք է տալիս  հրաժարվել միասեռ  զույգերին պսակադրելուց:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն